Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամերիկացի սենատորներին աջակցել Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարմանը և ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. «Սի Էն Էն»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առցանց հանդիպում է անցկացրել ամերիկացի սենատորների հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։
«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահը օգնություն է խնդրել ամերիկացի սենատորներից՝ Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիռքային գոտի հայտարարելու հարցում։ Նա նաև կոչ է արել սենատորներին ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, մասնավորապես՝ մատակարարելով ավիակործանիչներ։ Միևնույն ժամանակ նախագահը պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կարող են Ուկրաինային մատակարարել կործանիչների մոդելներ, որոնց ղեկավարությամբ ուկրաինացի օդաչուները համապատասխան վերապատրաստում են անցել։
Վլադիմիր Զելենսկին նաև խնդրել է սենատորներին օգնել Ուկրաինային էլ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, մասնավորապես՝ պատժամիջոցներ կիրառելով էներգետիկ ոլորտի նկատմամբ, ինչպես նաև արգելելով «MasterCard» և «Visa» վճարային համակարգերը Ռուսաստանի տարածքում։
«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ սենատորներից մեկն ասել է, որ նախագահ Զելենսկին պահանջել է արգելել ռուսական նավթի ներմուծումն ԱՄՆ։