Վլադիմիր Զելենսկին Քեյթ Քելլոգին համեմատեց Patriot պաշտպանական համակարգի հետ։ «Քելլոգի այցի ընթացքում Կիևի վրա զանգվածային հարձակումներ չեն լինի»
Վլադիմիր Զելենսկին Քեյթ Քելլոգին համեմատեց Patriot պաշտպանական համակարգի հետ։ «Քելլոգի այցի ընթացքում Կիևի վրա զանգվածային հարձակումներ չեն լինի»

Ուկրաինայի նախագահը Քիթ Քելողին համեմատեց «Պետրիոտ» համակարգի հետ։ Այս մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց Կիևում։

Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելողին Ուկրաինա կատարած այցի համար։ Նա նաև նշեց, որ Քելողի այցի ժամանակ Կիևի վրա զանգվածային հարձակումներ չեն իրականացվում, ինչը չի կարելի ասել այլ երկրների ներկայացուցիչների այցերի մասին։

«Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Քելողին։ Մինչ այժմ չէինք գիտակցում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուներ «Պետրիոտ»-ից ոչ պակաս պաշտպանության համակարգ։ Այս մասին իսկապես խոսում են ամեն անգամ, երբ դուք այստեղ եք», – նշել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Քելողը Կիև է այցելել սեպտեմբերի 11-ին։