Վլադիմիր Զելենսկին հերքում է այն լուրերը, թե Դոնալդ Թրամփի հետ զրույցում քննարկել է Զապոռոժյեի ատոմակայանի սեփականության իրավունքի փոխանցման հարցը

19:50, 20.03.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում քննարկել է Զապոռոժյեի ատոմակայանի սեփականության իրավունքի փոխանցման հարցը։

Զելենսկու խոսքով՝ երեկ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը իրեն հարցրել է Զապոռոժիեի ատոմակայանի մասին։

«Ես նրան ասացի, որ եթե այն ուկրաինական չէ, ոչ մեկի համար չի աշխատի: Սա անօրինական է, և մենք պարզապես չենք կարող տնօրինել այս կայանը, քանի որ այն պետական ​​է: Ուկրաինան պատրաստ է քննարկել ուկրաինական ատոմակայաններում ներդրումներ կատարելու և դրանց արդիականացման հարցը, բայց մենք, իհարկե, նախագահ Թրամփի հետ սեփականության հարցը չենք քննարկել»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:

Նմանատիպ