Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կազմում կռվում են Չինաստանի հարյուրավոր քաղաքացիներ

21:57, 11.04.2025

Ուկրաինայի նախագահի՝ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ, Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կազմում կռվում են Չինաստանի հարյուրավոր քաղաքացի։ Այս մասին Զելենսկին հայտարարել է «Ռամշտայն» ձևաչափով հանդիպման ժամանակ, որին նա միացել է Կրիվի Ռիհ քաղաքից։

Ուկրաինայի նախագահի խոսքով, չինացի քաղաքացիների մասնակցությունը պատերազմին նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է շարունակել պատերազմը՝ այդ թվում չինացիների կյանքի հաշվին։

«Այս պահին առկա տվյալներով՝ Չինաստանի առնվազն մի քանի հարյուր քաղաքացի կռվում է Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կազմում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը ակնհայտորեն փորձում է շարունակել պատերազմը՝ նույնիսկ չինացիների կյանքի հաշվին։ Պուտինի համար Հյուսիսային Կորեայից եկած զինվորականները բավական չէին։ Այժմ նա փորձում է փոխհատուցել կորուստները՝ ևս մեկ ազգի՝ չինացիների ներգրավմամբ», – նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով, անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան և նրա գործընկերները միասին աշխատեն Մոսկվայի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Դոնեցկի մարզում ուկրաինացի զինվորականները գերեվարել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք կռվում էին Ռուսաստանի բանակի կազմում։

Նմանատիպ