Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ պատերազմի ավարտից հետո ցանկանում է ընտանիքի հետ գնալ ծովափ և հանգստանալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո ինքը ցանկանում է ընտանիքի հետ գնալ ծովափ և հանգստանալ։
«ՍԻ-ԷՆ-ԷՆ»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նշել է, որ ընտանիքի հետ շփման պակաս է զգում, և նրանց հետ ժամանակ անցկացնելն ու գրկելը մեծ էներգիա և խթան են տալիս իրեն։
Հարցին, թե պատերազմից հետո արդյոք չի հայտնվի քաղաքական աշխարհի «թակարդում», Զելենսկին նշում է, որ ծով գնալու հնարավորությունից չի հրաժարվի։
«Իհարկե, կարոտում եմ ընտանիքս և միշտ ասում եմ նրանց, որ սիրում եմ իրենց։ Ինձ ֆիզիկապես անհրաժեշտ է գրկել նրանց։ Դա մեծ աջակցություն է, էներգետիկ աջակցություն», — ասում է Զելենսկին և կատակով նշում․ «Ոչ ոք չի կարող ինձանից խլել ծովը… ես կպայքարեմ դրա համար»։