Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում կարող են միաժամանակ անցկացվել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե և ընտրություններ
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում կարող են միաժամանակ անցկացվել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե և ընտրություններ

Ուկրաինան կարող է միաժամանակ անցկացնել հանրաքվե և ընտրություններ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Լրագրողների հետ զրույցում Զելենսկին ներկայացրել է 20 կետից բաղկացած խաղաղության համաձայնագրի հաստատման երկու տարբերակ։ Նրա խոսքով՝ առաջինը խաղաղության համաձայնագիրը խորհրդարանին ներկայացնելն է վավերացման համար, իսկ երկրորդը՝ համընդհանուր հանրաքվե, որը կարող է ուղեկցվել նաև համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշմամբ։

«Ուկրաինան այս համաձայնագիրը խորհրդարանին կներկայացնի վավերացման համար և կանցկացնի համընդհանուր հանրաքվե «այո» կամ «ոչ» ձևաչափով։ Ուկրաինան կարող է որոշել ընտրություններ անցկացնել հանրաքվեի հետ մեկտեղ», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդը նաև նշել է, որ անվտանգության երաշխիքները ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե համաձայնագիրը լիովին վավերացվի կամ հաստատվի հանրաքվեով։