Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կօգնի Լեհաստանին էլեկտրաէներգիայի արտահանման հարցում
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կօգնի Լեհաստանին էլեկտրաէներգիայի արտահանման հարցում

Ուկրաինան կօգնի Լեհաստանին՝ էլեկտրաէներգիա արտահանելով: Այս մասին իր ամենօրյա տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ինչպես նշել է Զելենսկին, Լեհաստանը խնդրել է Ուկրաինային օգնել էլեկտրաէներգիայի արտահանման հարցում, որը կտրամադրվի։

«Լեհաստանը մեզ խնդրեց օգնել էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիա արտահանելով։ Իհարկե, կտրամադրենք։ Մենք միշտ օգնելու ենք լեհ եղբայրներին, ովքեր մեզ օգնում են առաջին իսկ օրվանից»,- ասել է Զելենսկին։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին երեկ այցելել է Կիև։ Զելենսկու խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ուկրաինա-լեհական սահմանին հերթերի հարցը։ Նրա խոսքով՝ իրենք պայմանավորվել են լուծել այս խնդիրը։ Ուկրաինայի և Լեհաստանի վարչապետները կհամաձայնեցնեն տեխնիկական մանրամասները։

Զելենսկու խոսքով՝ Մորավեցկիի հետ քննարկել է նաև ընդհանուր մաքսային հսկողության, անցակետերի ընդլայնման և փոստային առաքումների պարզեցման հարցը։

«Ես դիմել եմ Լեհաստանի վարչապետին՝ փոստային առաքանիների գինը նվազեցնելու առաջարկով։ Սա կարևոր է մեր ժողովրդի, բոլորի համար, ովքեր այժմ հատուկ աջակցության կարիք ունեն»,- ասել է Զելենսկին։