Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի համաձայնի, որ Ռուսաստանի առաջնորդը վերահսկի երկրում անցկացվող ընտրությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա Ռուսաստանի առաջնորդին վերահսկել հնարավոր ընտրությունները։ Վլադիմիր Զելենսկին այս մասին ասել է լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Զելենսկիի հայտարարությունը հաջորդել է Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններին, ով, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է մտածել Ուկրաինայում ընտրությունների ժամանակ անվտանգությունն ապահովելու մասին։
Ինչպես նշել է Զելենսկին, Ռուսաստանի նախագահը ցանկանում է վերահսկել Ուկրաինայում ընտրական գործընթացները։
«Մենք չենք համաձայնի, որ որևէ մեկը վերահսկի մեզ», – ասել է Զելենսկին։
Լրագրողները նաև հարցրել են Զելենսկիին, թե ինչ է նկատի ունեցել Պուտինը՝ խոսելով պատերազմի արմատական պատճառների մասին, ինչին նախագահը պատասխանել է, որ Պուտինը չի փնտրում պատերազմի արմատական պատճառները։
«Վաղը նա կարող է ասել, որ սա սկսվել է ՆԱՏՕ-ի պատճառով, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի եղել։ Հետո նա կարող է ասել, որ նույնիսկ ՆԱՏՕ-ին միանալու հրավերը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար։ Եվ հիմա նա խոսում է ինչ-որ բուֆերային գոտիների մասին։ Այս մարդու համար ամեն ինչ պատրվակ է՝ իր ագրեսիան ցույց տալու և արտահայտելու համար։ Նա արդարացում է փնտրում իր սեփական հասարակությունում։ Կան Պուտինի բազմաթիվ տեսակներ։ Մեկը խոսում է Ամերիկայի հետ, մյուսը՝ ելույթ է ունենում, իսկ երրորդը՝ ուրիշ բան է անում», – նշել է Ուկրաինայի նախագահը։