Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հուլիսի 1-ից կմտցնի վիզային ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից Ուկրաինան վիզային ռեժիմ կսահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին այդ մասին գրել է «Telegram» ալիքում։
Ինչպես նշում է Ուկրաինայի նախագահը, համապատասխան կարևոր որոշումը պետք է ընդունի նախարարների կաբինետն այսօր։ Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է նաև կասեցնել Ռուսաստանի հետ որոշ միջազգային պայմանագրեր։
Ուկրաինայի նախագահի խոսքով, այս հարցը կոչված է դիմակայելու Ուկրաինայի ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին։