Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է մինչև հունիս մոբիլիզացնել հավելյալ 300.000 զինծառայող
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է մինչև հունիս մոբիլիզացնել հավելյալ 300.000 զինծառայող

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է մինչև հունիս մոբիլիզացնել լրացուցիչ 300 հազար զինծառայող։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահի հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում։

Բացի այդ, Ուկրաինայում մոբիլիզացիայի մասին հարցին ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ պետք չէ կես միլիոն մարդ մոբիլիզացնել։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը դեռ պատրաստ չէ ասել, թե քանի հոգու մոբիլիզացիայի կարիք կլինի։