Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հակահարձակում է սկսել Կուրսկի մարզում
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հակահարձակում է սկսել Կուրսկի մարզում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական զինված ուժերը հակահարձակման են անցել Կուրսկի շրջանում։ Մինչ այդ ռուսական հակագրոհի մեկնարկի մասին հաղորդում էին միայն ոչ պաշտոնական աղբյուրները։ Զելենսկին նշել է, որ Կուրսկում իրադարձությունները զարգանում են «ուկրաինական պլանի» համաձայն։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «վերականգնել է վերահսկողությունը» տասը բնակավայրերի նկատմամբ, որոնք նախկինում գրավել էին ուկրաինական բանակը:

Օրերս ուկրաինական «Դիֆստեյտ» նախագիծը գրել էր, որ Կուրսկի շրջանում ռուսական բանակի հարձակողական գործողությունների ժամանակ ռուսական զորքերը կարողացել են զրահատեխնիկա տեղափոխել Սեյմ գետ և տարածաշրջանի ավելի փոքր գետեր։

Կուրսկի մերձակայքում ռուսական բանակի հակահարձակման մասին հայտնել են նաեւ ռուսական ռազմականամետ Telegram ալիքները։ Բացի այդ, տասը բնակավայրերի «ռուսական զորքերի կողմից վերահսկողությունը մաքրելու և վերականգնելու» մասին տեղեկատվությունը «Ռիա Նովոստի» գործակալությանը հաստատել է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։