Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։
Զելենսկին ասել է, որ միայն Պուտինն է որոշում՝ կանգնեցնել, թե ոչ ռուսական բանակը։
«Եթե Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, քանի որ հենց այդպես են ասում լրատվամիջոցներով, պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանն անհնար է առանց Ուկրաինայի: Ուստի այդ բանակցությունները պետք է ուղիղ։ Մենք կարող ենք խոսել միջնորդներով, կամ առանց միջնորդների, ինձ համար միևնույն է։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է դադարեցնել պատերազմը, լքել մեր տարածքները, ես անձամբ պատրաստ եմ ցանկացած պահի նման ձևաչափի»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ պատերազմն ավարտելու համար։