Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը գրում է «Twitter»-ի իր էջում։

«Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և այս տարածաշրջանի պետությունների հետ բարեկամական հարաբերություններով։ Մենք քննարկել ենք նաև երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Զելենսկին։