Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտադաշտում ստեղծված իրավիճակը հնարավորություն է ստեղծում ավարտել պատերազմն Ուկրաինայում ոչ ուշ, քան 2025 թվականը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտադաշտում տիրող իրավիճակը հնարավորություն է ստեղծում Ուկրաինայում պատերազմն ավարտելու ամենաուշը մինչև 2025 թվականը։
«Հոկտեմբերին, նոյեմբերին եւ դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք իրադարձությունները տանել դեպի խաղաղություն եւ կայունություն։ Ռազմի դաշտում տիրող իրավիճակը հնարավորություն է ստեղծում այս ընտրությունն անելու՝ պատերազմին վերջ տալու համար վճռական գործողությունների ընտրություն ոչ ուշ, քան 2025 թվականը»,- ասել է Զելենսկին Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա գագաթնաժողովում։
Զելենսկու խոսքով՝ հաղթանակի ծրագիրը դրա հնարավորությունն է տալիս։
«Մեզ համար սա հաղթանակի ծրագիր է, իսկ ձեր յուրաքանչյուր երկրի համար՝ հուսալի կայունության ծրագիր։ Երբ պլանն ամբողջությամբ իրականացվի, Ռուսաստանը կկորցնի մեզ ու Եվրոպային վախեցնելու իր կարողությունը։ Մինչև նոյեմբեր պատրաստ կլինի փաստաթուղթ, խաղաղության շրջանակ, որը կներառի պատերազմի արդար ավարտի մանրամասն պայմանները»,- ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ուկրաինան հույս ունի նախագահ Բայդենի առաջնորդության վրա և ապավինում է Եվրոպայում անվտանգության և խաղաղության համար Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի կողմից ձեռնարկվող ամուր քայլերին։