Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաձայնության է եկել Անդրեյ Սիբիգայի հետ՝ որոշ դեսպանատների ղեկավարներ փոխարինելու վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնության է եկել արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ որոշ դեսպանատների ղեկավարների փոփոխության հարցում: Զելենսկին այս մասին գրել է իր Telegram ալիքում։
Նախագահի խոսքով՝ արտաքին գործերի նախարարը Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունների ավելի քան 80 ղեկավարների հետ միասին գտնվել է Զապորոժիեում, որի ընթացքում նրանք մարզի ղեկավարի հետ քննարկել են, թե որոնք պետք է լինեն գործընկեր երկրների հետ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։
Ինչպես նշել է Ուկրաինայի ղեկավարը, դրանք են՝ զենքի մատակարարման և դրանց արտադրության զարգացման տարրերը, ուկրաինական քաղաքների և գյուղերի վերակառուցման նախագծերը, Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու և ռուսական ակտիվները օգտագործելու արդյունավետ իրավական մեխանիզմները։
Վոլոդիմիր Զելենսկին նաև ասել է, որ Սբիգայի հետ միասին համաձայնության է եկել որոշ դեսպանատների ղեկավարների փոփոխության հարցում։