Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկու գեներալներ զրկվել են կոչումներից։
Նա ասաց, որ այժմ բավական ժամանակ չունի Ուկրաինայի բոլոր դավաճաններին դիմադրելու համար, սակայն աստիճանաբար մաքրելու է իրավապահ մարմինները։
Ինչպես նշել է Վլադիմիր Զելենսկին, գեներալի կոչումից զրկվել են ներքին անվտանգության գլխավոր վարչության նախկին ղեկավար Անդրեյ Նաումովը և Խերսոնի մարզի պետական անվտանգության վարչության նախկին ղեկավար Սերգեյ Կրիվուրուչկոն։
Զելենսկին այդ անձանց անվանել է «հակահերոսներ» և նշել, որ նման մարդիկ խախտում են Ուկրաինային տված երդումը։