Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ԵՄ գագաթնաժողովում. Այս օրը կմնա պատմության մեջ, լինի դա մեզ համար լավ, թե վատ, պատմությունը կարձանագրի ամեն ինչ, մի դավաճանեք մարդկանց հավատքը Եվրոպայի հանդեպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովում տեսակոնֆերանսի ժամանակ կոչ է արել Եվրամիության առաջնորդներին չդավաճանել Եվրոպայի հանդեպ ժողովրդի հավատքը։
Բրյուսելում ընթացիկ հանդիպմանը հեռավար մասնակցության ժամանակ Զելենսկին նաև նշել է, որ Կիևը կատարել է իր բոլոր առաջադրանքները՝ համաձայն ԵՄ պահանջների։
«Այս օրը կմնա պատմության մեջ։ Մեզ համար լավ կլինի, թե վատ, պատմությունն արձանագրում է ամեն ինչ, ամեն խոսք, ամեն քայլ, ամեն արարք ու անգործություն, ով ինչի համար է պայքարել։ Շատ կարեւոր է, որ Եվրոպան այսօր չընկնի անորոշության մեջ։ Ոչ ոք չի ցանկանում, որ Եվրոպան անվստահելի երեւա կամ չկարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել: Այսօր ես ձեզ մի բան եմ խնդրում՝ մի դավաճանեք մարդկանց հավատքը Եվրոպայի հանդեպ։ Եթե ոչ ոք չի հավատում Եվրոպային, ի՞նչը կօգնի ԵՄ-ին գոյատևել: Եվրոպայում մարդիկ ոչ մի օգուտ չեն տեսնի, եթե Մոսկվան Բրյուսելից թույլտվություն ստանա Ուկրաինայի հանդեպ բացասական վերաբերմունքի համար։ Մի տվեք նրան տարվա իր առաջին և միակ հաղթանակը: Եվրոպան պետք է հաղթի, պայմանավորվածությունները պետք է հարգվեն և բառերը պետք է իմաստ ունենան»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։