Վլադիմիր Զելենսկին դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ միջնորդություն ներկայացնելու «Ազովստալից» վիրավորներին դուրս բերելու և նրանց փրկելու համար

10:10, 05.05.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ միջնորդություն ներկայացնելու «Ազովստալից» վիրավորներին դուրս բերելու և նրանց փրկելու համար։ Նախագահն այս մասին հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է գլխավոր քարտուղարին։

«Այնտեղ մնացածների կյանքին վտանգ է սպառնում։ Մեզ համար բոլորը կարևոր են։ Մենք խնդրում ենք ձեր օգնությունը՝ նրանց փրկելու համար»,- ասել է նախագահը։

Վլադիմիր Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնում Անտոնիո Գուտերեշին «Ազովստալից» խաղաղ բնակիչներին տարհանելու ջանքերի համար, որոնց արդյունքում գործարանից տարհանվել է 121 մարդ։

Նմանատիպ