Վլադիմիր Զելենսկին չի բացառում, որ 2024 թվականի գարնանը կանցկացվեն նախագահական ընտրություններ
Վլադիմիր Զելենսկին չի բացառում, որ 2024 թվականի գարնանը կանցկացվեն նախագահական ընտրություններ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառում, որ 2024 թվականի գարնանը կանցկացվեն նախագահական ընտրություններ։

Ինչպես ասել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, նախագահը կքննարկի այդ հարցը։

Ինչպես նշում է դիվանագետը, պատերազմական պայմաններում ընտրությունների անցկացումը կապված կլինի աննախադեպ մարտահրավերների հետ, այդ թվում՝ արտերկրում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների համար, ինչպես նաև պատերազմի մեջ գտնվող զինվորականների և ժամանակավոր օկուպացված տարածքներում բնակվող քաղաքացիների համար քվեարկելու հնարավորության ապահովումը։

Նշենք, որ պատերազմական իրավիճակում, ըստ օրենսդրության, ընտրությունների անցկացումը պարտադիր չէ, և այն կարող է հետաձգվել։ Ինչպես գրում է «Sky News»-ը, Վլադիմիր Զելենսկին կրկին ցանկանում է մասնակցել ընտրություններին։