Վլադիմիր Զելենսկին այցելել է Ավդեևկայի մարտական դիրքեր և պարգևատրել զինվորներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ավդեևկայի մարտական դիրքեր։
Ինչպես պարզաբանում է Ուկրաինայի նախագահը, այս տարածքն առաջնագծի ամենադժվար հատվածներից մեկն է։ Զելենսկու խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնել զինվորականներին ու պարգեւատրել նրանց։
Բացի այդ, Զելենսկին հրամանատարի հետ վերանայել է պաշտպանական իրավիճակը և նրանց հիմնական կարիքները։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գտնվում են առաջնագծում, իրենց ծառայության համար, այս տարվա համար։ Նրանց, ովքեր պաշտպանում են մեր պետությունը, ինչ էլ որ լինի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։