Վլադիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինան Ջո Բայդենին, Դոնալդ Թրամփին և Կամալա Հարիսին կներկայացնի պատերազմում հաղթելու մանրամասն ծրագիր
Վլադիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինան Ջո Բայդենին, Դոնալդ Թրամփին և Կամալա Հարիսին կներկայացնի պատերազմում հաղթելու մանրամասն ծրագիր

Ուկրաինան պատերազմում հաղթելու մանրամասն ծրագիր կներկայացնի Ջո Բայդենին, Դոնալդ Թրամփին և Կամալա Հարիսին։ Այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ այս պլանի մասին նա արդեն խոսել է Իտալիայում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ամբողջությամբ կներկայացնենք ծրագրի բոլոր քայլերը ԱՄՆ նախագահ Բայդենին և նախագահի երկու թեկնածուներին՝ Թրամփին և Հարիսին։ Այժմ մեզ համար կարևոր է աշնան սկզբին ուժեղացնել Ուկրաինայի դիրքերը՝ պաշտպանել մեր քաղաքները ռուսական ահաբեկչությունից և ավելի շատ հնարավորություններ մեր մարտիկների համար ճակատում», – ասում է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ Կիեւը մեծ հույսեր է կապում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ բանակցությունների արդյունքների հետ։