Վլադիմիր Զելենսկին ասում է, որ ստորագրել է Վրաստանից և Մարոկկոյից դեսպանների հետկանչը. չի լինի զենք, պատժամիջոցներ, սահմանափակումներ ռուսական բիզնեսի նկատմամբ, այլ աշխատանք փնտրեք
Ուկրաինան Վրաստանից և Մարոկկոյից հետ է կանչել դեսպաններին։ Այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նախագահը հիշատակել է դիվանագիտական ճակատը որպես հիմնական ճակատներից մեկը՝ նշելով, որ ինքը Վրաստանից և Մարոկկոյից հետ է կանչել դեսպաններին, քանի որ նրանք չեն կարողացել հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն կամ Ուկրաինային զենք մատակարարելուն:
Նախագահի խոսքով՝ «կան նրանք, ովքեր ուրիշների հետ աշխատում են Ուկրաինայի պաշտպանության համար, և նրանք, ովքեր ժամանակ են վատնում և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար»։
«Այսօր ես կարգադրություն եմ ստորագրել Մարոկկոյից Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին։ Վերադարձել է նաև Վրաստանի դեսպանը։ Չնայած մեծ հարգանքին, չի լինի զենք, պատժամիջոցներ, սահմանափակումներ ռուսական բիզնեսի համար, խնդրում եմ այլ աշխատանք փնտրեք»,- ասել է Զելենսկին։
Ինչպես նշում է նախագահը, մոտ ապագայում արդյունքներ է ակնկալում Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում Ուկրաինայի ներկայացուցիչներից, ինչպես նաև Ուկրաինայի ռազմական կցորդներից։