Վլադիմիր Զելենսկին ասում է, որ երեքշաբթի օրը Ուկրաինայի տարբեր քաղաքների վրա իրականացված հրթիռային հարձակումները ցույց են տալիս Ռուսաստանի թուլությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի հրթիռային հարվածները Ուկրաինայի տարբեր քաղաքների վրա ցույց են տալիս Ռուսաստանի թուլությունը։ Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է հերթական տեսաուղերձի ժամանակ։
«Պարզ է, որ ռուսական կողմը շատ նյարդային արձագանքեց այսօրվա մեր հաջողությանը։ Հրթիռային հարձակումներ են իրականացվել Ուկրաինայի տարբեր քաղաքներում՝ Լվով, Վիննիցա, Կիևի մարզ, Դնեպրոպետրովսկի մարզ, Օդեսա, Խարկովի մարզ։ Նման մասշտաբը միանշանակ ցույց է տալիս, որ Ռուսաստանը հատուկ ռազմական նպատակ ունի։ Ի՞նչ է տալիս Ռուսաստանին Անդրկարպատյանի վրա հարձակումը: Նրանք թուլություն են ցուցաբերում, քանի որ Ուկրաինան իրենց ուժերից վեր է»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը դեռ կարող է այրել Խարկովի այգում մանկական ատրակցիոնները, քանդել կամուրջը, ցորենի պահեստը կամ բնակելի տները։
«Որքան շատ լինեն նման հարձակումները, այնքան Ռուսաստանը կհեռանա քաղաքակրթությունից»,- ասել է Ուկրաինայի նախագահը տեսաուղերձում։