Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանում և Լիբանանում Ուկրաինայի դեսպաններին
Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանում և Լիբանանում Ուկրաինայի դեսպաններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանում և Լիբանանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրերում։

Ըստ այդմ՝ Իգոր Դոլգովը լքել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը։ Հրաժարական են տվել նաև Սլովակիայում Ուկրաինայի դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Յուրի Մուշկան, Պորտուգալիայում Ինա Օգնիվեցը, Իրանում Սերգեյ Բուրդիլյակը և Լիբանանում Իգոր Օստաշը։