Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չորս ուկրաինացի նավաստիներ գտնվում են «հութիների» գերության մեջ
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չորս ուկրաինացի նավաստիներ գտնվում են «հութիների» գերության մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ չորս ուկրաինացի նավաստիներ գտնվում են «հութիների» գերության մեջ։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Կիևում գտնվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան կաշխատի նրանց վերադարձի վրա։

«Իրավիճակը Կարմիր ծովում նույնպես շատ կարևոր է մեզ համար, քանի որ այն ազդել է Ուկրաինայի քաղաքացիների անվտանգության վրա։ Այժմ մեր չորս նավաստիները գտնվում են հութիների գերության մեջ»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Ավստրալիայի, Կանադայի, Նիդեռլանդների և Բահրեյնի աջակցությամբ համատեղ հարվածներ են հասցրել Եմենում գտնվող «հութիների» օբյեկտներին։ Ավելի վաղ «հութները» հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով զանգվածային հարձակում էին գործել Կարմիր ծովում գտնվող նավերի վրա։