Վլադիմիր Զելենսկին Ալեքսեյ Դանիլովին ազատել է զբաղեցրած պաշտոնից
Վլադիմիր Զելենսկին Ալեքսեյ Դանիլովին ազատել է զբաղեցրած պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսեյ Դանիլովին ազատել է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ալեքսեյ Դանիլովը զբաղեցնում էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Վլադիմիր Զելենսկու մեկ այլ հրամանի համաձայն՝ նշված պաշտոնում նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն։