Վլադիմիր Զելենսկին Ալեքսանդր Պավլյուկին նշանակել է ցամաքային զորքերի հրամանատար
Վլադիմիր Զելենսկին Ալեքսանդր Պավլյուկին նշանակել է ցամաքային զորքերի հրամանատար

Ուկրաինայի նախագահը ցամաքային զորքերի հրամանատար է նշանակել Ալեքսանդր Պավլյուկին։ Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Ալեքսանդր Սիրսկին, ով նշանակվել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար։

Մեկ օր առաջ Ուկրաինայի կառավարությունը Պավլյուկին ազատել էր երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Պավլյուկը աշխատել է երկրի արևելքում։ 2022 թվականի մայիսից եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, իսկ 2023 թվականի փետրվարից՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Վլադիմիր Զելենսկին փոխել է նաև օդադեսանտային հարձակման զորքերի հրամանատարին և Մաքսիմ Միրգորոդսկու փոխարեն այդ պաշտոնում նշանակել Իգոր Սկիբիուկին։