Վլադիմիր Զելենսկի. Ժամանակն է, որ Ուկրաինան և Վրաստանը ՆԱՏՕ-ից կոնկրետ առաջարկներ ստանան MAP-ն ընդունելու և Եվրամիություն մտնելու ծրագրի վերաբերյալ
Վլադիմիր Զելենսկի. Ժամանակն է, որ Ուկրաինան և Վրաստանը ՆԱՏՕ-ից կոնկրետ առաջարկներ ստանան MAP-ն ընդունելու և Եվրամիություն մտնելու ծրագրի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ: Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն հայտնեց իր վրացի գործընկերոջը աջակցության համար:

«Իրոք, ժամանակն է, որ Ուկրաինան և Վրաստանը ՆԱՏՕ-ից կոնկրետ առաջարկներ ստանան MAP-ն ընդունելու և Եվրամիություն մտնելու ծրագրի վերաբերյալ: Համատեղ ջանքերն ու համերաշխությունն այսօր վճռական նշանակություն ունեն», – գրել է Զելենսկին:

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի և Ուկրաինայի նախագահների միջև: