Վլադիմիր Զելենսկի. Եվրոպայում միջուկային անվտանգությունը կվերականգնվի միայն այն բանից հետո, երբ ռուսները դուրս գան Զապոռոժյեի ատոմակայանից
Եվրոպայում միջուկային անվտանգությունը կվերականգնվի միայն այն բանից հետո, երբ ռուսները դուրս գան Զապոռոժյեի ատոմակայանից,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 169-րդ օրվա ավարտին հրապարակված տեսաուղերձում։
«Ռուսաստանը հերթական անգամ խոցեց ահաբեկչության համաշխարհային պատմության հատակը։ Ոչ ոք երբևէ չի օգտագործել ատոմակայան, որպեսզի այսքան բացահայտ սպառնա աշխարհին և պայմաններ պարտադրի։ Աշխարհում բացարձակապես բոլորը պետք է արձագանք ունենան Զապոռոժյեի ատոմակայանից օկուպանտներին դուրս շպրտելու համար։ Դա բխում է համաշխարհային շահերից և ոչ միայն Ուկրաինայի կարիքներից։ Միայն ռուսների ամբողջական դուրսբերումը Զապոռոժյեի ատոմակայանից և դրա նկատմամբ ուկրաինական վերահսկողության վերականգնումը երաշխիք կստեղծի Եվրոպայում միջուկային անվտանգության վերականգնման համար»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։