Վլադիմիր Զելենսկի. Եվրամիության կողմից 90 միլիարդ եվրոյի օգնության հատկացումը կարևոր աջակցություն է Ուկրաինային, շնորհակալություն արդյունքի և միասնության համար
Վլադիմիր Զելենսկի. Եվրամիության կողմից 90 միլիարդ եվրոյի օգնության հատկացումը կարևոր աջակցություն է Ուկրաինային, շնորհակալություն արդյունքի և միասնության համար

«Եվրամիության բոլոր առաջնորդներին շնորհակալ եմ Ուկրաինային 2026-2027 թվականներին 90 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ ընդունված որոշման համար», – այսպես է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել ԵՄ ղեկավարների որոշմանը, որը նախատեսում է Ուկրաինայի ֆինանսավորման նպատակով ոչ թե Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործում, այլ համատեղ վարկի տրամադրում։

Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ կարևոր է, որ ռուսական ակտիվները շարունակեն մնալ մոբիլիզացված։

«Սա կարևոր աջակցություն է, որն իսկապես ուժեղացնում է մեր կայունությունը։ Կարևոր է, որ ռուսական ակտիվները մնան մոբիլիզացված, իսկ Ուկրաինան ստանա ֆինանսական անվտանգության երաշխիքներ առաջիկա տարիների համար։ Շնորհակալ եմ արդյունքի և միասնականության համար։ Միասին մենք պաշտպանում ենք մեր մայրցամաքի ապագան», – գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանց X-ում։