Վլադիմիր Զելենսկի. Եթե ԵՄ-ն չկարողանա ֆինանսական աջակցության աղբյուրներ գտնել Կիևի համար, Ուկրաինան կարող է չկարողանալ գոյատևել, այդ դեպքում Եվրոպան ստիպված կլինի վճարել ոչ թե փողով, այլ սեփական արյունով
Վլադիմիր Զելենսկի. Եթե ԵՄ-ն չկարողանա ֆինանսական աջակցության աղբյուրներ գտնել Կիևի համար, Ուկրաինան կարող է չկարողանալ գոյատևել, այդ դեպքում Եվրոպան ստիպված կլինի վճարել ոչ թե փողով, այլ սեփական արյունով

«Եթե Եվրոպական միությունը չկարողանա գտնել Կիևի ֆինանսական աջակցության աղբյուրներ, Ուկրաինան, հնարավոր է, չդիմանա, և այդ դեպքում Եվրոպան կվճարի ոչ թե փողով, այլ սեփական արյունով», – այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես փոխանցում է ուկրաինական «Ունիան» լրատվամիջոցը։

Զելենսկին արձագանքել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությանը, որը նշել էր, որ ԵՄ-ը կանգնած է երկու ընտրության առաջ՝ կամ ֆինանսավորում այսօր, կամ արյունահեղություն վաղը։

«Կարծում եմ՝ վարչապետը նախ և առաջ խոսում է Եվրոպայի անվտանգության մասին։ Նա ճիշտ է։ Եթե այսօր Ուկրաինան չստանա աջակցություն, եթե այն լքեն՝ մենք, իհարկե, շարունակելու ենք կռվել, մեր զինվորներն իրենց կյանքով են պայքարում, և մենք խորապես հարգում ենք նրանց։ Այս պահին Եվրոպան աջակցում է Ուկրաինային ինչպես զենքով, այնպես էլ ֆինանսապես։ Վարչապետը բարձրացնում է այն հարցը, որ եթե Ուկրաինային չաջակցեն, մեծ հավանականություն կա, որ Ուկրաինան չդիմանա, և այդ դեպքում Եվրոպան արդեն կվճարի ոչ թե փողով, այլ արյունով», – հայտարարել է Զելենսկին։

Նշենք, որ այսօր Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի օրակարգում է Ուկրաինայի ֆինանսական աջակցության հարցը։