Վլադիմիր Զելենսկի. Եթե Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք հստակ ազդանշան չստանանք, թե երբ Ուկրաինան կկարողանա միանալ դաշինքին, ապա մենք այնտեղ անելիք չունենք
Վլադիմիր Զելենսկի. Եթե Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք հստակ ազդանշան չստանանք, թե երբ Ուկրաինան կկարողանա միանալ դաշինքին, ապա մենք այնտեղ անելիք չունենք

Եթե ​​Վիլնյուսում ծրագրված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք հստակ ազդանշան չստանանք, երբ Ուկրաինան կկարողանա միանալ դաշինքին, ապա այնտեղ անելիք չենք ունենա,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով, Կիևի համար շատ կարևոր է լսել, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին պատերազմից հետո։

«Մենք հասկանում ենք, որ պատերազմի ժամանակ մենք չենք կարող լինել ՆԱՏՕ-ում կամ անվտանգության որևէ ուժեղ դաշինքում, բայց ասեք, թե քանի կյանք արժե Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում մեկ նախադասությամբ – Ուկրաինան ՆԱՏՕ-ին կմիանա պատերազմի ավարտից հետո, այն բանից հետո, երբ լինի անվտանգ»,- ասել է Զելենսկին։