Վլադիմիր Զելենսկի. Եթե Ռուսաստանը հիմա կանգ չառնի, չպատժվի, այլ ագրեսորներ այլ պատերազմներ կսկսեն աշխարհում
Եթե Ռուսաստանը հիմա կանգ չառնի, այլ ագրեսորներ աշխարհում այլ պատերազմներ կսկսեն,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եթե Ռուսաստանը հիմա կանգ չառնի, եթե Ռուսաստանը հիմա չպատժվի, այլ ագրեսորներ այլ պատերազմներ կսկսեն աշխարհում, աշխարհի տարբեր տարածաշրջաններում, տարբեր մայրցամաքներում, որտեղ որևէ պետություն երազում է նվաճել հարևանին»,- գրել է Զելենսկին «Facebook»-ում։
Նա հրապարակել է Ուկրաինայի տարբեր քաղաքներում ռուս օկուպանտների ռմբակոծության հետևանքով առաջացած ավերածությունների լուսանկարները։