Վլադիմիր Զելենսկի. Եթե Դոնալդ Թրամփը ընտրվի ԱՄՆ նախագահ, նրա հետ աշխատելը դժվար կլինի, բայց մենք աշխատասեր ենք
Վլադիմիր Զելենսկի. Եթե Դոնալդ Թրամփը ընտրվի ԱՄՆ նախագահ, նրա հետ աշխատելը դժվար կլինի, բայց մենք աշխատասեր ենք

Եթե ​​Դոնալդ Թրամփը ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, նրա հետ աշխատելը ժամանակատար կլինի, բայց մենք աշխատասեր ենք,- «Բի Բի Սի»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է աշխատել յուրաքանչյուրի հետ, ով գտնվում է ԱՄՆ կառավարությունում։

«Եթե աշխարհում միայն մեկ մարդ կարող է դադարեցնել պատերազմը 24 ժամով, և այդ մարդը Դոնալդ Թրամփն է, հարցն այն է, թե դրա արժեքը ինչ կլինի»,- ասել է Զելենսկին։

Լրագրողը Ուկրաինայի նախագահին հարց է ուղղել Թրամփի կողմից որպես փոխնախագահի թեկնածու առաջադրված Ջեյմս Դեյվիդ Վենսի հայտարարության մասին, որտեղ Վենսն ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ։

«Միգուցե նա իրականում չի հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, բայց մենք պետք է աշխատենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Զելենսկին։

Բացի այդ, Զելենսկին խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռ չի ստացել ամառվա ընթացքում արեւմտյան առաջնորդների խոստացած F16 կործանիչները։ Զելենսկու խոսքով՝ ինքնաթիռներն անհրաժեշտ են երկիրը պաշտպանելու համար։

«Անցել է 18 ամիս, և ինքնաթիռները չեն ժամանել», – ասել է Զելենսկին՝ նշելով, որ շնորհակալ է Ուկրաինային տրվածի համար։