Վլադիմիր Զելենսկի. Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, շնորհակալություն Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցության համար։

Այս մասին Զելենսկին գրում է «Twitter» միկրոբլոգում։

«Ես շարունակում եմ բանակցությունները միջազգային գործընկերների հետ։ Ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք բարձր ենք գնահատում ցուցաբերվող մարդասիրական և բժշկական օգնությունը։ Շնորհակալություն Ուկրաինային աջակցության համար»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։