Վլադիմիր Զելենսկի. Ես պատրաստ եմ Պուտինի հետ խոսել առանց միջնորդների, երկխոսության, և ոչ թե վերջնագրերի պայմաններով

14:21, 13.05.2022

Ես պատրաստ եմ Պուտինի հետ խոսել առանց միջնորդների, երկխոսության, և ոչ թե վերջնագրերի պայմաններով,- իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ինչպես նշել է Զելենսկին, Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը գնալով ավելի է բարդանում։

«Կարծում եմ՝ այդպես է, քանի որ փոքր քաղաքներն ամեն օր ապաօկուպացվում են, և մենք տեսնում ենք նվաստացման, խոշտանգումների և մահապատժի հետքեր, որոնք թողնում են ռուս զինվորականները։ Սա դժվարացնում է բանակցությունների հնարավորությունը։ Հիմա հասարակությունը դրա նկատմամբ դրական տրամադրվածություն չունի։ Որպես նախագահ՝ ես պատրաստ եմ խոսել Պուտինի հետ, բայց միայն նրա հետ, առանց միջնորդների, երկխոսության պայմաններով և ոչ՝ վերջնագրերով»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ