Վլադիմիր Զելենսկի. Ես ողջունում եմ Եվրահանձնաժողովի դրական եզրակացությունը Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, սա առաջին քայլն է անդամակցության ճանապարհին

16:46, 17.06.2022

Ես ողջունում եմ Եվրահանձնաժողովի դրական եզրակացությունը Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Սա առաջին քայլն է ԵՄ անդամակցության ճանապարհին, որն անկասկած մեզ մոտեցնում է հաղթանակին,- «Twitter»-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով, ինքը երախտապարտ է Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենին եւ Եվրահանձնաժողովի յուրաքանչյուր անդամի։

Սակայն, ինչպես ասում է Զելենսկին, ինքը դրական արդյունքներ է ակնկալում հաջորդ շաբաթ կայանալիք Եվրախորհրդից։

«Ես երախտապարտ եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենին և Եվրահանձնաժողովի յուրաքանչյուր անդամին այս պատմական որոշման համար։ Ես դրական արդյունքներ եմ ակնկալում Եվրոպական խորհրդի կողմից հաջորդ շաբաթ»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։

Եվրահանձնաժողովի հանձնարարականի համաձայն, Ուկրաինային և Մոլդովային պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվի։

Նմանատիպ