Վլադիմիր Զելենսկի. Ես կառավարության անդամներին հանձնարարել եմ զեկույց պատրաստել ամերիկյան կասեցված ծրագրերի վերաբերյալ, նրանք աշխատում են պարզելու, թե որ ծրագրերը ունեն դեֆիցիտ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է կառավարությանը ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին օգնության դադարեցման ազդեցությունը ուկրաինական ծրագրերի վրա։
Զելենսկու խոսքով, պաշտոնյաներին հանձնարարվել է գնահատել Դոնալդ Թրամփի հրամանի ազդեցությունը։
«Այսօր ես կառավարության անդամներին հանձնարարել եմ զեկույց պատրաստել ամերիկյան աջակցության կասեցված ծրագրերի վերաբերյալ։ Սրանք մարդասիրական ծրագրեր են։ Օլեքսի Կուլեբան և այլ պաշտոնյաներ աշխատում են պարզելու, թե որ ծրագրերն են դեֆիցիտներ ունենում: Դա վերաբերում է բազմաթիվ ոլորտների՝ հաղորդակցությունից և թվային տեխնոլոգիաներից մինչև վետերանների աջակցությունը, դպրոցները, հիվանդանոցները և վերակառուցումը», – նշել է Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով դադարեցնում է ԱՄՆ արտաքին օգնության բոլոր ծրագրերը 90 օրով՝ սպասելով վերանայման՝ պարզելու, թե արդյոք այդ ծրագրերը համապատասխանում են իր քաղաքականության նպատակներին: Ավելի ուշ Պենտագոնը պարզաբանել է, որ որոշումը չի վերաբերում Ուկրաինային ռազմական աջակցության ծրագրերին։