Վլադիմիր Զելենսկի. Խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ընդգծել եմ Ուկրաինայի համար հզոր հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորությունը

13:40, 28.06.2022

Ուկրաինայի նախագահն ասում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հակահրթիռային պաշտպանության հզոր համակարգ։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին գրել է «Twitter»-ի պաշտոնական էջում։

Զելենսկին նշել է, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հեռախոսով խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

«Ես հեռախոսով խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։ Մադրիդյան գագաթնաժողովից առաջ մենք համաձայնեցրել ենք դիրքորոշումները։ Ես ընդգծել եմ հզոր հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորությունը Ռուսաստանի կողմից ահաբեկչական գործողությունները կանխելու համար»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։

Այսօր Մադրիդում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Դաշինքի առաջնորդներն առաջին անգամ են հանդիպում Ուկրաինայի ներկայիս պատերազմի պայմաններում։

Նմանատիպ