Վլադիմիր Զելենսկի. Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ուկրաինան և Վրաստանը միասին և ընդմիշտ կդառնան Եվրամիության մաս
Վլադիմիր Զելենսկի. Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ուկրաինան և Վրաստանը միասին և ընդմիշտ կդառնան Եվրամիության մաս

Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ուկրաինան և Վրաստանը միասին և ընդմիշտ կդառնան Եվրամիության մաս,- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո սոցցանցում գրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ինչպես նշել է Զելենսկին, նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը և երկրներում անվտանգության մարտահրավերները։

«Ես նախագահ Զուրաբիշվիլիին տեղեկացրել եմ Ուկրաինայի էներգետիկ ոլորտի դեմ ռուսական օդային ահաբեկչության մասին։ Մեր երկիրն ամեն ջանք գործադրում է էներգիան վերականգնելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի նախագահին աջակցության և Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար, որը մեզ համար շատ կարևոր է։ Մենք միասին ենք։ Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Ուկրաինան և Վրաստանը միասին և ընդմիշտ կդառնան Եվրամիության մաս»,- գրել է Զելենսկին։