Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինայի զինված ուժերը պատերազմի սկսվելուց հետո կարողացել են ազատագրել Կիևի մարզի 30 բնակավայր

20:34, 18.03.2022

Ուկրաինայի զինված ուժերը պատերազմի սկսվելուց հետո կարողացել են ազատագրել Կիևի շրջանի 30 բնակավայր։ Այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կիևի պաշտպանության ժամանակ հնարավոր է դարձել ազատագրել Կիևի շրջանի ավելի քան 30 բնակավայր, որոնք ժամանակավորապես օկուպացվել են հակառակորդի կողմից»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական լայնածավալ միջամտության սկզբից Կիևի պաշտպանությունը ղեկավարում է ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Զելենսկին ասել է, որ Սիրսկու պրոֆեսիոնալ և խիզախ գործողությունների արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ է կրել և դուրս մղվել մայրաքաղաքից։

Նմանատիպ