Վլադիմիր Զելենսկի. Որքան քիչ մեր գործընկերները պատրաստ լինեն օգնելու, այնքան ավելի երկար կշարունակվի պատերազմը և այնքան շատ մարդ կզոհվի

10:53, 15.06.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ ուկրաինացի ազգը և բանակը կդիմանան ռուսական ագրեսիային, բայց անհրաժեշտ զենքի կորուստը ավելի քիչ կլինի, – «Zeit»-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Մենք կդիմանանք այնքան, որքան կպահանջվի։ Ավելի խելամիտ կլինի, որ Եվրոպայում բոլորը օգնեն մեզ հիմա, որպեսզի մենք ստիպված չլինենք ապագայում պաշտպանել այլ ազգերին»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիեւն այդ գործընկերներից պաշտպանության համար անհրաժեշտ ռեսուրսներից ավելին չի պահանջում։

«Ոմանց համար իմ պահանջը կարող է դիտվել որպես անվերջ կրկնություն, բայց ես ստիպված եմ նորից ու նորից կրկնել՝ մեզ ժամանակակից զենք է պետք։ Մեզ աջակցություն է պետք փրկվելու և հաղթելու համար: Որքան քիչ մեր գործընկերները պատրաստ լինեն օգնելու, այնքան երկար կտևի այս պատերազմը և այնքան շատ մարդիկ կզոհվեն», – ասել է Զելենսկին։

Նմանատիպ