Վլադիմիր Զելենսկի. Ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրում Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ ոչ ոք իր վրա ճնշում չի գործադրում Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Մոսկվայի հետ բանակցությունների հարցում նրա վերաբերմունքը բոլորին է հայտնի, ինչը համընկնում է ուկրաինական հասարակության վերաբերմունքի հետ։
«Եթե մենք հիմա նստենք և խոսենք Ռուսաստանի հետ, խոսենք և ինչ-որ բան տանք, դա տեղի չի ունենա»,- ասել է Զելենսկին։
«NBC News»-ը, հիմնվելով ամերիկացի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վրա, գրել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են Ուկրաինայի հետ քննարկել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու հնարավորության հարցը։