Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինայի զինված ուժերն այս շաբաթ ազատագրել են 776 քառակուսի կիլոմետր տարածք
Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինայի զինված ուժերն այս շաբաթ ազատագրել են 776 քառակուսի կիլոմետր տարածք

Ուկրաինայի զինված ուժերն այս շաբաթ ազատագրել են 776 քառակուսի կիլոմետր տարածք,- այս մասին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ ուկրաինացի զինվորները օկուպանտներից ազատագրել են 29 բնակավայր։ Այդ թվում՝ վեցը՝ Լուգանսկի մարզում։ Նրա խոսքով, լավ արդյունքներ են ձեռք բերվել նաեւ երկրի հարավում։

«Ընդամենը անցյալ շաբաթ մեր մարտիկները ռուսական կեղծ հանրաքվեներից ազատագրեցին 776 քառակուսի կիլոմետր տարածք երկրի արևելքում և 29 բնակավայրեր, այդ թվում՝ Լուգանսկի մարզում։ Ընդհանուր առմամբ, հարձակման սկզբից մինչ այժմ ազատագրվել է 2 434 քառակուսի կիլոմետր տարածք և 96 բնակավայր»,- ասել է Զելենսկին։