Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան փորձում է փրկել իր քաղաքացիներին, բայց դա չի նշանակում, որ նա պատրաստ է իր տարածքի մեկ երրորդը զիջել ագրեսորին
Ուկրաինան փորձում է փրկել իր քաղաքացիներին, բայց դա չի նշանակում, որ նա պատրաստ է իր տարածքի մեկ երրորդը զիջել ագրեսորին, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ ագրեսորի հետ հակամարտությունը սառեցնելը, որը կպահպանի արդեն իսկ օկուպացված ուկրաինական տարածքը, լավ ելք չէ պատերազմից։
«Մեզ համար պարտվել նշանակում է կորցնել մեր երկիրը։ Մեկն ասում է՝ քեզ համար ի՞նչն է ավելի կարևոր՝ տարածքը, թե՞ ժողովուրդը։ Ինչպե՞ս կարող եք համեմատել: Մարդիկ կարևոր են, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք նրանց տալ մեր հողի 30 տոկոսը: Ո՞վ է ձեզ ասել, որ ավելի առաջ չեն գնա։ Ո՞վ ասաց, որ սառեցված հակամարտությունը կաշխատի: Արդեն սառել էր։ Ո՞վ ասաց, որ Պուտինը չի ուզում մեզ ոչնչացնել։ Նա ցանկանում է դա: Նա պարզապես ցանկանում է, որ Խորհրդային Միությունը վերադառնա իր ղեկավարությամբ մնացած օրերի ընթացքում»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։