Վլադիմիր Զելենսկի – Ուկրաինան պատրաստ էր օդային և ծովային հրադադարի համար, սակայն ԱՄՆ-ն առաջարկեց այն տարածել նաև ցամաքային տարածքներում, և Ուկրաինան ողջունում է այս առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումն արդյունավետ էր։
Ինչպես գրել է Զելենսկին «X» սոցիալական ցանցում, Ուկրաինան խաղաղության կողմնակից է։
«Լավ է, որ քննարկումը լիովին կառուցողական էր։
Ուկրաինան ձգտում է հնարավորինս արագ անցում կատարել խաղաղության։
Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ կայուն, ամուր և արժանապատիվ խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում։
Շնորհակալ եմ մեր թիմերին, քանի որ ռազմական օգնությունը և հետախուզական տվյալների փոխանակումը վերականգնվել են։
Մեր ներկայացուցիչները ամերիկյան կողմին ներկայացրել են Ուկրաինայի սկզբունքային դիրքորոշումները։
Ուկրաինան պատրաստ էր օդային և ծովային հրադադարի համար, սակայն ԱՄՆ-ն առաջարկեց այն տարածել նաև ցամաքում։
Ուկրաինան ողջունում է այս առաջարկը։
Քննարկվել է անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը, ինչպես նաև եվրոպացի գործընկերների հետ համագործակցությունն ու հետագա համատեղ քայլերը», – գրել է Զելենսկին։