Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան պատրաստ է երկար սպասված հակագրոհի անցնել
Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան պատրաստ է երկար սպասված հակագրոհի անցնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է երկար սպասված հակահարձակման անցնել՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու համար։

«Մենք խորապես հավատում ենք, որ հաջողության կհասնենք»,- ասել է Զելենսկին «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը հույս ունի, որ հակահարձակումը կփոխի պատերազմի դինամիկան։

«Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի։ Իրավիճակը կարող է բոլորովին այլ կերպ ընթանալ, բայց մենք դա կանենք։ Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Զելենսկին։