Վլադիմիր Զելենսկի - Ուկրաինան երբեք պատերազմ չի ցանկացել, մենք համաձայնել ենք անվերապահ հրադադարի, պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկանում այն ավարտել
Ուկրաինան երբեք պատերազմ չի ցանկացել, մենք համաձայնել ենք անվերապահ հրադադարի, պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկանում այն ավարտել,- գրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան երբեք պատերազմ չի ցանկացել, մենք համաձայնել ենք անվերապահ հրադադարի, մենք փնտրում էինք խաղաղության հնարավորություններ և բազմիցս աշխարհին առաջարկել ենք օդում, ցամաքում և ծովում հարվածները դադարեցնելու եղանակներ։ Սակայն հենց Ռուսաստանն է անընդհատ խոչընդոտում այս գործընթացին՝ մանիպուլյացիաներ է անում, հետաձգում բանակցությունները, ահաբեկում մեր ժողովրդին օդային հարվածներով և ուժեղացնում հարձակումները առաջնագծում։ Պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկանում այն ավարտել», – գրում է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ միայն այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ օգտագործել է 3270 անօդաչու թռչող սարք, 1370 ռումբ և տարբեր տեսակի 50 հրթիռ։
«Գրեթե ամեն օր ռուս ահաբեկիչները հարյուրավոր հարձակումներ են իրականացնում մեր կարևորագույն և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Մենք անընդհատ ամրապնդում ենք մեր պաշտպանությունը և համագործակցում գործընկերների հետ՝ օդային պաշտպանությունն ամրապնդելու համար. PURL նախաձեռնությունը, Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերը։ Պուտինին հնարավոր չէ կանգնեցնել խոսքերով. անհրաժեշտ է ճնշում։ Աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանը արձագանքում է ուժի կիրառմանը, ինչը նշանակում է, որ խաղաղությունը կարող է գործել ուժի միջոցով։ Վճռական քայլեր են անհրաժեշտ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, G20-ի և G7-ի անդամ պետություններից։ Կյանքեր պետք է փրկվեն։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ այս ջանքերում», – գրել է Զելենսկին։