Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան բոլոր մակարդակներով կբարձրացնի Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձի հարցը
Ուկրաինան բոլոր մակարդակներում կբարձրացնի Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձի հարցը: Այս մասին Տրուսկավեցկիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները:
Զելենսկին ընդգծել է, որ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և որ նա, որպես նախագահ, մշտապես զբաղվում է քաղաքացիների վերադարձով:
«Բոլոր հաստատությունները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանում աշխատող մեր դեսպանատունը, Ուկրաինայում Վրաստանի դեսպանի մակարդակով և մեր նախարարների կաբինետի միջև բանակցությունների մակարդակով, մենք կզբաղվենք այս բոլոր հարցերով», – ասաց Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը միաժամանակ նշել է, որ ինքը ոչինչ չգիտեր Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան մեկնելու մասին եւ շատ զարմացել է, երբ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից:
Նախագահը սխալ է անվանել Միխեիլ Սաակաշվիլիի որոշումը, սակայն նշել է, որ գործի բոլոր մանրամասները հստակեցման կարիք ունեն: