Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան աջակցության կրիտիկական զանգված է հավաքում Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու համար
Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան աջակցության կրիտիկական զանգված է հավաքում Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու համար

Ուկրաինան աջակցության կրիտիկական զանգված է հավաքում Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու համար,- տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով, այժմ բավական ակտիվ շարժում է նկատվում ուկրաինական խաղաղության բանաձեւի մեկ այլ կետի՝ պարենային անվտանգության վերաբերյալ։

Զելենսկին խոստացել է շարունակել պայքարը Ուկրաինայի «հոգևոր անկախության» համար։

«Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը, Վարշավան և այլ մայրաքաղաքներ… մենք ամենուր ամրապնդում ենք մեր դիրքերը՝ հավաքելով մեր գործընկերների աջակցությունը։ Մենք ամեն օրն օգտագործում ենք, որպեսզի աշխարհը տեսնի և զգա, որ գլոբալ կայունությունը հնարավոր է միայն Ուկրաինայի հետ։ Այս օրերին մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել՝ երաշխավորելու մեր ժողովրդի հոգեւոր անկախությունը։ Ես տեսնում եմ, որ մարդիկ շատ են աջակցում այս քայլերին: Սա դեռ ամենը չէ: Ավելի շատ քայլեր կլինեն: Ուկրաինան երբեք կանգ չի առնի կես ճանապարհին»,- ասել է Զելենսկին։